Վրաստանը հրաժարվել է մասնակցել «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստին, որը տեղի կունենա Երևանում՝ հոկտեմբերի 28-30-ը։ «Մենք խորապես մտահոգված ենք «քաղաքացիական հասարակության» անվան տակ այն անհատներին լիագումար նիստին հրավիրելու որոշմամբ, որոնք աջակցել են Վրաստանում կառավարությունը տապալելու վերջին փորձին»,- ասել է Եվրոպական ինտեգրման հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Լևան Մախաշվիլին:               
 

Նախընտրական քարոզարշավի վերաբերյալ դասախոսություն է ունեցել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը

Նախընտրական քարոզարշավի վերաբերյալ դասախոսություն է ունեցել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը
26.02.2017 | 17:56

Փետրվարի 24-25-ը «Հայաթ Փլեյս» հյուրանոցում անցկացվել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի (ԿԱՀ) և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված «Նոր Սահմանադրության հեռանկարներն ու մարտահրավերները 2017 թ. խորհրդարանական ընտրությունների համատեքստում» խորագրով ծրագիրը այս անգամ Երևանի ՀՀԿ-ական երիտասարդների համար: Ծրագրին մասնակցել են ՀՀԿ ԵԿ Երևանի խորհրդի 20 ներկայացուցիչներ:

Երկօրյա ծրագրի ընթացքում նախընտրական քարոզարշավի վերաբերյալ դասախոսություն է ունեցել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որին հաջորդել է ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանի դասախոսությունը ընտրական գործընթացների, ԿԸՀ աշխատանքների վերաբերյալ:


Հաջորդ դասախոսություններն առավել ինտերակտիվ մթնոլորտում են անցել: Երիտասարդները կիրառական գիտելիքներ և հմտություններ են ստացել հռետորական արվեստի, իմիջմեյքինգի և ինֆոգրաֆիկայի վերաբերյալ, որոնք ամփոփել են խմբային աշխատանքներում՝ արժանանալով համապատասխան գնահատականների:

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը կարևորել է այսպիսի նախաձեռնություններին երիտասարդների մասնակցությունը և նշել, որ նման դասընթացները մեծ դեր ունեն հատկապես ընտրական գործընթացների շրջանում երիտասարդների իրազեկվածության բարձրացման գործում, իսկ փոխանցված գիտելիքներն ու հմտություններն էլ առավել լայն հնարավորություններ են տալիս նրանց հասարակական-քաղաքական տարբեր գործընթացներին արդյունավետ մասնակցություն ցուցաբերելու համար:

Ծրագիրն ավարտվել է մասնակից երիտասարդներին հավաստագրերի հանձնմամբ:

Դիտվել է՝ 1393

Մեկնաբանություններ